ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՏԻԿ

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՏԻԿ
ՀԻՄՆԱՐԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Միասնական հատիկ»-ը եզակի միջազգային նախագիծ է, որի նպատակն է բացահայտել այն հիմնարար արժեքները, որոնք միավորում են Երկրի բոլոր մարդկանց՝ անկախ նրանց մշակույթից, ավանդույթներից և հավատալիքներից: Կլիմայական աննախադեպ մարտահրավերների դարաշրջանում այս նախագիծը ռազմավարական նշանակություն ունի՝ ընդգծելով համաշխարհային հանրության համախմբման անհրաժեշտությունը՝ մարդկության ընդհանուր ապագան պահպանելու համար:

Նախագծի մեկնարկային կետը «ԱԼԼԱՏՌԱ»-ի գիտնականների եւ կամավորների միջազգային խմբի հետեւյալ հիմնական ըմբռնումն էր․  կլիմայական աճող մարտահրավերներին արդյունավետ հակազդեցությունը հնարավոր է միայն համաշխարհային հանրության համախմբված ջանքերով: Այս հիմնարար գիտակցումը հանգեցրեց «Միասնական հատիկ» հետազոտական նախաձեռնության ստեղծմանը, որի շրջանակներում «ԱԼԼԱՏՌԱ»-ի կամավորների միջազգային թիմը տարբեր երկրներից միավորեց ուժերը միջմշակութային երկխոսության գիտական հիմք ստեղծելու համար:

Նախագծի շրջանակներում իրականացվել են լայնածավալ հետազոտություններ տարբեր գիտական ոլորտների հեղինակավոր փորձագետների՝ մարդաբանների, մշակութաբանների, պատմաբանների, կրոնագետների, սոցիոլոգների և հոգեբանների ներգրավմամբ: Նրանց փորձագիտական հարցազրույցները և վերլուծական նյութերը ձևավորեցին յուրահատուկ տվյալների բազա, որը բացահայտում է ընդհանուր մարդկային արժեքների ամբողջական պատկերը:

Նախագծի հիմնական նպատակը. 

Տարբեր մշակույթների, ավանդույթների և աշխարհայացքների ընդհանուր արժեքների և հիմնարար միավորող սկզբունքների ուսումնասիրություն և բացահայտում՝ կառուցողական երկխոսության եւ մարդկության միավորման հիմքը գլոբալ մարտահրավերների պայմաններում ստեղծելու համար։

Հետազոտության հիմնական ոլորտները. 

  1. Համընդհանուր մարդկային հոգևոր և բարոյական արժեքների ուսումնասիրություն, որոնք առկա են աշխարհի տարբեր մշակույթներում և ավանդույթներում

  2. Հաջող միջմշակութային փոխգործակցության և համագործակցության պատմական օրինակների բացահայտում

  3. Հասարակության անմիաբանությանը տանող գործոնների վերլուծություն և դրանց հաղթահարման ուղիների որոնում

  4. Միջազգային կայուն փոխըմբռնման ձևավորման մեխանիզմների հետազոտություն

Մեթոդաբանություն․

  • Միջառարկայական մոտեցում, որը ներառում է մարդաբանության, կրոնագիտության, մշակութաբանության, սոցիոլոգիայի և այլ գիտությունների տվյալները

  • Պատմամշակութային աղբյուրների օբյեկտիվ վերլուծություն

  • Անկախություն քաղաքական և գաղափարական ազդեցություններից

  • Շեշտադրում հետազոտության արդյունքների գործնական կիրառման վրա

«Միասնական հատիկ» ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտությունների արդյունքները արտացոլված են նաև վավերագրական ֆիլմերում և ստեղծում են գիտական հիմք արդյունավետ միջմշակութային երկխոսության զարգացման և կայուն միասնական համաշխարհային հանրության ձևավորման համար, որը կարող է համատեղ դիմակայել կլիմայի աճող մարտահրավերներին: