Միջազգային միջկրոնական համաժողովը կանցկացվի ԱՄՆ Կապիտոլիումի շենքում՝ պաստոր Մարկ Բըրնսի առաջնորդությամբ՝ ԱԼԼԱՏՌԱ - ի հարթակում

19 September 2025
Միջազգային միջկրոնական համաժողովը կանցկացվի ԱՄՆ Կապիտոլիումի շենքում՝ պաստոր Մարկ Բըրնսի առաջնորդությամբ՝ ԱԼԼԱՏՌԱ - ի հարթակում

Միջազգային միջկրոնական համաժողով «Միավորված ազատության մեջ․ Հոգեւոր դիվանագետների ժամանակը»

ՎԱՇԻՆԳՏՈՆ, Կոլումբիայի օկրուգ. — Հոկտեմբերի 28-ին, Վաշինգտոնի Կապիտոլիումի շենքի պատմական Cannon Caucus Room դահլիճում կանցկացվի միջազգային միջկրոնական համաժողովը «Միավորված ազատության մեջ․ Հոգեւոր դիվանագետների ժամանակը» խորագրով, որը կհավաքի կրոնական առաջնորդներին, քաղաքական գործիչների, գիտնականներին և մարդու իրավունքների պաշտպաններին ամբողջ աշխարհից։

Միջոցառումը կանցկացվի պաստոր Մարկ Բըրնսի՝ հոգեւոր դիվանագետի և ԱՄՆ նախագահի՝ Դոնալդ Թրամփի հոգեւոր խորհրդականի առաջնորդությամբ և կբացի «Միասնական հատիկ» համաժողովների շարքը ԱԼԼԱՏՌԱ - ի հարթակում, որը կդառնա կարևոր հանգրվան՝ հավատքի ազատության պաշտպանության, միասնության խթանման և խաղաղության ամրապնդման համաշխարհային ջանքերում։

«Կրոնական առաջնորդները պետք է գնան այն ուղղությամբ, որտեղ քաղաքական գործիչները չեն կարող անցնել», — ասում է պաստոր Բըրնսը՝ համաշխարհային ճանաչում ունեցող քրիստոնյա առաջնորդը և հավատքի ազատության պաշտպանը։ Նա ընդգծում է.

«Մենք զենքեր չունենք, միայն իմաստություն։ Մենք խոսում ենք ոչ թե կառավարությունների անունից, այլ Աստծու սրտից։ Սա քաղաքականության մասին չէ․ սա մարդկանց, խաղաղության և մեր ընդհանուր ապագայի մասին է»։


Գլոբալ կոչ հոգեւոր դիվանագետներին

Պաստոր Բըրնսի օրինակով ներշնչված համաժողովը կներկայացնի հոգեւոր դիվանագետների՝ հավատքի առաջնորդների դերը, ովքեր հաղթահարում են քաղաքական տարաձայնությունները և բերում հաշտություն ու հույս այնտեղ, որտեղ ավանդական դիվանագիտությունը ձախողվում է։ Հոգեւոր դիվանագետներին առանձնացնում է նրանց պատրաստակամությունը՝ համագործակցելու ինչպես քաղաքացիների, այնպես էլ համաշխարհային առաջնորդների հետ՝ պաշտպանելով արժանապատվությունը, արդարությունը և հավատքի ազատությունը։


Համաժողովի ծրագիր

Կապիտոլիումի շենքում կայանալիք այս մեկօրյա հանդիպմանը կմասնակցի միջազգային պատվիրակություն՝ կազմված պաստորներից, ռաբբիներից, իմամներից, քահանաներից, օրենսդիրներից, իրավաբաններից և քաղաքացիական հասարակության առաջնորդներից։

Քննարկումները կկենտրոնանան երեք հիմնական ուղղությունների շուրջ․

  • Ընդհանուր արժեքները տարբեր կրոններում — մարդու արժանապատվությանը, կարեկցանքի և արդարության համընդհանուր սկզբունքների հաստատում։
  • Միասնություն հանուն խաղաղության— կայուն համագործակցության մոդելավորում տարաձայնությունների հաղթահարման համար։
  • Հավատքի ազատության պաշտպանություն — իրավական, քաղաքական և սոցիալական սպառնալիքներին հակազդում ամբողջ աշխարհում։

Բարձր մակարդակի երկու քննարկումները կանդրադառնան կրոնական առաջնորդների բարոյական պատասխանատվությանը, գլոբալ արդիական մարտահրավերներին և հավատքի ազատությանը։ Բոլոր նյութերը կհրապարակվեն առնվազն տասը լեզուներով, որպեսզի հասանելի լինեն ամբողջ աշխարհին։


«Միասնական հատիկ» նախագծի հիմքում ընկած հայեցակարգը

Այս իրադարձությունը կբացի «Միասնական հատիկ» համաժողովների շարքը՝ ԱԼԼԱՏՌԱ Միջազգային շարժման նախաձեռնությամբ։

2017 թվականից ի վեր ԱԼԼԱՏՌԱ Միջազգային հասարակական շարժման կամավորական հետազոտական նախաձեռնությունը՝ «Միասնական հատիկ» նախագիծը, միավորում է ավելի քան 180 երկրների մարդկանց ձայները՝ ուսումնասիրելու և հաստատելու համընդհանուր արժեքները, որոնք միավորում են ամբողջ մարդկությանը։

Հսկայական սոցիոլոգիական հարցումների, հարցազրույցների, ֆիլմերի և միջազգային համաժողովների միջոցով հազարավոր կամավորները խթանում են միջմշակութային երկխոսությունը և ուսումնասիրում մարդկային կյանքի ընդհանուր առաջնահերթությունները։ Նրանց աշխատանքը ապացուցում է, որ անկախ մշակութային կամ կրոնական տարբերություններից, մեր ընդհանուր հիմքը ավելի ուժեղ է, քան մեր տարաձայնությունները՝ հաստատելով պարզ ճշմարտությունը․ մենք բոլորս մարդիկ ենք, ովքեր ապրում են մեկ ընդհանուր տանը՝ Երկիր մոլորակում։


Պաստոր Մարկ Բըրնսի մասին

Պաստոր Մարկ Բըրնսը՝ հոգեւոր դիվանագետ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հոգեւոր խորհրդական, ճանաչվել է TIME ամսագրի կողմից որպես «Թրամփի գլխավոր պաստոր», իսկ Yahoo News-ը նրան ներառել է այն 16 անձանց ցանկում, որոնք ազդել են 2016 թ․ նախագահական ընտրությունների ընթացքի վրա։

Նա Harvest Praise & Worship կենտրոնի հիմնադիրն է Հարավային Կարոլինայում և The NOW Television Network-ի համահիմնադիրը, որը քրիստոնեական հաղորդումներ է հեռարձակում երեք մայրցամաքներում։ Նրա գործունեությունը լայնորեն լուսաբանվել է CNN, Fox News, BBC, և TIME պարբերականներում։

Պաստոր Բըրնսը հայտնի է որպես խաղաղության և հավատքի ազատության առաջամարտիկ, որը գործում է ինչպես տեղական համայնքներում, այնպես էլ համաշխարհային մակարդակով՝ առաջնորդների հետ ուղիղ շփման միջոցով։

Նա իր հանգիստ, բայց ազդեցիկ դիվանագիտությամբ խորհրդակցել է տարբեր երկրների առաջնորդների հետ, այդ թվում՝ նախագահ Դոնալդ Ջ․ Թրամփի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ Ֆելիքս Թիշեկեդիի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Էսվատինի վարչապետ Ռասսել Դլամինիի հետ։

 Նա համագործակցել է օրենսդիրների և կրոնական առաջնորդների հետ տարբեր մայրցամաքներում՝ պաշտպանիրելով ազատությունը և մարդու իրավունքները։


Միջոցառման մանրամասները

Միջազգային միջկրոնական համաժողով

«Միավորված ազատության մեջ․ Հոգեւոր դիվանագետների ժամանակը»

Ամսաթիվ․ Երեքշաբթի, 2025 թ․ հոկտեմբերի 28

Վայր․ Caucus դահլիճ, Cannon House Office Building, ԱՄՆ Կապիտոլիումի համալիր, Վաշինգտոն, Կոլումբիայի օկրուգ

Պաշտոնական կայք․ https://interfaithconf.org/

Հավատարմագրված լրագրողները և ԶԼՄ-ների ներկայացուցիչները հրավիրվում են դիմել մեդիա-գործընկերության համար՝ միջոցառման պաշտոնական կայքի միջոցով։

Համաժողովից հետո պաշտոնական տեսահոլովակը կթողարկվի առնվազն 10 լեզուներով՝ այս ուղերձը համաշխարհային լսարանին հասցնելու համար:


ԱԼԼԱՏՌԱ Միջազգային հասարակական շարժման մասին

ԱԼԼԱՏՌԱ Միջազգային հասարակական շարժումը անկախ, կամավորական կազմակերպություն է, որը իրականացնում է լայնածավալ հետազոտություններ գեոդինամիկայի և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում։

Շարժումը հայտնի է իր միջառարկայական մոտեցմամբ՝ բնական աղետների ուսումնասիրության հարցում և խթանում է միջազգային գիտական համագործակցությունը, ինչպես նաև պաշտպանում է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։

2024 թվականին՝ բնապահպանական գործունեությանն ու շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված ջանքերի համար, ԱԼԼԱՏՌԱ Միջազգային հասարակական շարժումը արժանացել է Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապի առաքելական օրհնությանը։

2025 թվականին Ն.Ս. Լեւ XIV Պապի առաքելական օրհնությունը շնորհվել է շարժման նախագահին և բոլոր կամավորներին։


Հրապարակված է Yahoo Finance, Fox 47, FOX 4, FOX 5, Associated Press, International Business Times, CBS 42, DC NEWS NOW, Chicago Chronicle, ABC 27

Լրատվամիջոցների հարցումների համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ [email protected]