Բոլիվիայի քաղաքացիական պաշտպանության նախարարությունը և ԱԼԼԱՏՌԱ ՄՀՇ-ի ու «Արարող հասարակություն» նախագծի ներկայացուցիչները «Քաղաքացիական պաշտպանության և Ազգային անվտանգության ռազմավարությունները Բոլիվիայում կլիմայական սպառնալիքների պայմաններում» 4-օրյա սեմինարին
Բոլիվիայի քաղաքացիական պաշտպանության նախարարությունը, ԱԼԼԱՏՌԱ ՄՀՇ-ի և«Արարող հասարակություն» նախագծի ներկայացուցիչները «Քաղաքացիական պաշտպանության և Ազգային անվտանգության ռազմավարությունները Բոլիվիայում կլիմայական սպառնալիքների պայմաններում» 4-օրյա սեմինարին
Լա Պազ, Բոլիվիա - ԱԼԼԱՏՌԱ Միջազգային հասարակական շարժումը և «Արարող հասարակություն» նախագիծը, համագործակցելով Բոլիվիայի քաղաքացիական պաշտպանության նախարարության հետ, հաջողությամբ ավարտեցին «Քաղաքացիական պաշտպանության և Ազգային անվտանգության ռազմավարությունները Բոլիվիայում կլիմայական սպառնալիքների պայմաններում» քառօրյա սեմինարը։
Այս բարձր մակարդակի միջոցառումը համախմբեց ռազմական ղեկավարներին, քաղաքացիական պաշտպանության մասնագետներին և գիտնականներին՝ գիտելիքներ փոխանակելու և համակարգելու գործողությունները երկրի առջև ծառացած աճող կլիմայական և գեոդինամիկ ռիսկերի պայմաններում: Մասնակիցների թվում էին Բոլիվիայի զինված ուժերի՝ ցամաքային զորքերի, ռազմածովային ուժերի, ռազմաօդային ուժերի, Քաղաքացիական պաշտպանության մասնագիտացված ստորաբաժանումների և արտակարգ իրավիճակների վարչության բարձրաստիճան հրամանատարներ և սպաներ: Ներկա էին նաև ռազմական հետախուզության վարչության, Ազգային անվտանգության գնահատման գլխավոր վարչության, Արտակարգ իրավիճակների և օգնության տրամադրման վարչության ներկայացուցիչներ; աշխարհագրության, քաղաքացիական շինարարության և հիդրոլոգիայի ոլորտի փորձագետներ, ինչը վկայում էր բարդ խնդիրների լուծման խորը միջգերատեսչական մոտեցման մասին:

Բոլիվիայի բանակի, ռազմածովային նավատորմի, ռազմաօդային ուժերի և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների բարձրաստիճան պաշտոնյաները քաղաքացիական պաշտպանության նախարարության, ԱԼԼԱՏՌԱ ՄՀՇ-ի և «Արարող հասարակություն» նախագծի ներկայացուցիչների հետ քառօրյա սեմինարում
Սեմինարին ելույթ ունեցան միջազգային ականավոր բանախոսներ, այդ թվում ՝ ԱԼԼԱՏՌԱ Միջազգային հասարակական շարժման նախագահ Մարինա Օվցինովան: Նրա՝ որպես առաջնորդի դերն աչքի է ընկնում կլիմայական օրակարգի և միջազգային դիվանագիտության ոլորտում նշանակալի ձեռքբերումներով։ Ներկայումս տիկին Օվցինովան շարունակում է ուսումը Հարվարդի Ջոն Քենեդու անվան պետական կառավարման ինստիտուտում, ինչպես նաև Հարվարդի համալսարանի իրավաբանական դպրոցի բանակցությունների ծրագրում:
ԱԼԼԱՏՌԱ ՄՀՇ-ի Երկրի վերլուծական հետազոտությունների բաժնի փորձագետ դոկտոր Ջոն Անը ներկայացրեց մոլորակային դինամիկայի ուսումնասիրությունը: Դոկտոր Անը ստացել է INSEAD բիզնես դպրոցի MBA, Մյունխենի տեխնիկական համալսարանի տեխնիկական գիտությունների թեկնածուի (քիմիական ճարտարագիտության ոլորտում), ինչպես նաև Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանի մագիստրոսի կոչում:
Դոկտոր Անաստասիա Փաշիգրևան, ով ներկայացնում նաև է ԱԼԼԱՏՌԱ ՄՀՇ-ի Երկրի վերլուծական հետազոտությունների բաժինը, խոսեց նոր տեխնոլոգիաների ոլորտում ձեռքբերումների մասին: Որպես քիմիական գիտությունների թեկնածու՝ նա աշխատել է այնպիսի հեղինակավոր հաստատություններում, ինչպիսիք են Օքսֆորդի համալսարանը և Մյունխենի տեխնիկական համալսարանը:
Կայուն զարգացման և սոցիալական պատասխանատվության լիցենզավորված փորձագետ Խոսե Ռիոսը խոսեց կլիմայական խնդիրների լուծման հիմնական ասպեկտների մասին: Իր ակնառու կարիերայի շնորհիվ Ռիոսը հանդիսանում է Լատինաամերիկյան որակի ինստիտուտի միջազգային զեկուցող և Բոլիվիայում ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի հիմնադիրներից մեկը:
Սեմինարի ընթացքում քննարկվեցին տարերային աղետների, մարդածին գործոնի և աճող ռիսկերը հաղթահարելու համար նորարարական տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտության հետ կապված արդիական հարցեր: Ամենահրատապ թեմաներից մեկը ԱԼԼԱՏՌԱ ՄՀՇ-ի նոր հետազոտությունների ներկայացումն էր միկրո- և նանոպլաստիկի վտանգների մասին, որոնք քայքայում են մարդու առողջությունը՝ վնաս պատճառելով բջիջներին, առաջացնելով հորմոնալ խանգարումներ և ծանր հիվանդությունների թվի աճ, ինչպիսիք են քաղցկեղը և նեյրոդեգեներացիան:
Սեմինարի շնորհանդեսներում ընդգծված էր ամբողջ աշխարհում արտակարգ իրավիճակների ծառայությունների կողմից ռազմավարությունների վերանայման հրատապ անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով անվտանգության ազգային պլանավորման շրջանակներում ոչ ավանդական սպառնալիքները:
ԱԼԼԱՏՌԱ Միջազգային հասարակական շարժումն իր խորին երախտագիտությունն է հայտնում Բոլիվիայի կառավարությանը և քաղաքացիական պաշտպանության նախարարությանը անվտանգության և միջազգային համագործակցության հարցերին նվիրվածության համար, որոնք հնարավոր են դարձրել սոցիալական պատասխանատվության ոլորտում այս համատեղ նախաձեռնությունը: Մենք նաև հատուկ շնորհակալություն ենք հայտնում միջոցառման գլխավոր համակարգող Խոսե Ռիոսին և տեխնիկական թիմին, որը ղեկավարում էր ինժեներ Գրեսիա Պաոլա Մոլինան՝ «Արարող հասարակություն» ծրագրի տարածաշրջանային համակարգող, ում կազմակերպչական բացառիկ ունակությունները առանցքային դեր են խաղացել սեմինարի հաջող անցկացման գործում:
ԱԼԼԱՏՌԱ Միջազգային հասարակական շարժման մասին
ԱԼԼԱՏՌԱ Միջազգային հասարակական շարժումը անկախ կամավորական շարժում է, որն իրականացնում է լայնածավալ հետազոտություններ գեոդինամիկական, կլիմայական և բնապահպանական փոփոխությունների ոլորտում: Շարժումը հայտնի է բնական աղետների ուսումնասիրման իր միջդիսցիպլինար մոտեցմամբ, միջազգային գիտական համագործակցության խթանման գործում իր ակտիվ դիրքորոշմամբ։ Դրա հետ մեկտեղ ԱԼԼԱՏՌԱ-ի գործունեությունը կենտրոնացած է մարդկանց իրավունքների և ազատությունների պահպանման և պաշտպանության վրա:
Մամուլի հարցումների համար խնդրում ենք կապվել մեզ հետ [email protected] փոստով։